Քաղաքականություն

Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների պաշտոններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Ալֆրեդ Քոչարյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից, իսկ Տիգրան Վիրաբյանը՝ 2026 թվականի հուլիսից։

Վարչապետի որոշումներով վերանշանակվել են նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի նոյեմբերից և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում