Լեհաստանի ՊՆ-ն հաղորդել է երկրում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման շուրջ բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ։ Հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է Լեհաստանում ​​ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լեհական TVP World լրատվական ցանցը։

«Խոսքը մի քանի բազայի, մի քանի վայրի մասին է, որտեղ ամերիկացի զինվորները մշտապես կտեղակայվեն Լեհաստանում», - ասել է Զալևսկին լրագրողներին բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ «ամերիկացիները Լեհաստանում այնքան կարևոր շահեր ունեն, որ ցանկանում են այստեղ մնալ մշտական հիմունքներով»։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը նշել է, որ «հիմնական ուշադրությունը պետք է հատկացնել ոչ թե ամերիկյան զորքերի հնարավոր թվաքանակին, այլ ամերիկյան ներկայության որակին»։ Զալևսկին ասել է, որ Լեհաստանը ձգտում է ոչ միայն ավելի մեծ մշտական ​​​​ամերիկյան զորքերի ներկայության, այլև հասանելիության այն ռազմական կարողություններին, որոնք ներկայում բացակայում են, որպես օրինակ բերելով հետախուզական և հրամանատարական համակարգերը։

Ինչպես հայտնել է Զալևսկին, շուտով Լեհաստան կժամանի ԱՄՆ-ի ներկայացուցիչը, և նրան տեղում կներկայացվեն ամերիկյան բազաների տեղակայման վերաբերյալ առաջարկությունները։ Նա հստակեցրել է, որ դա տեղի կունենա մոտավորապես այն ժամանակ, երբ ավարտվի Եվրոպայում ամերիկյան ներկայության վերանայումը։

Լեհաստանում այժմ տեղակայված է շուրջ 10 000 ամերիկացի զինվոր, ինչը Գերմանիայից հետո Եվրոպայում երկրորդ ամենամեծ զորակազմն է։ Նրանց մեծ մասը տեղակայված է ռոտացիոն հիմունքներով, ոչ թե մշտական։

Հայերեն English Русский

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված