1 րոպեի ընթերցում
ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ ընթանում են Սևան-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ծովազարդ-Գավառ հատվածի միջին նորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 333 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսված է հարթեցնող շերտի ստեղծում և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ 5 սմ հաստությամբ, 7500 գծամետր երկարությամբ, 58920 քմ մակերեսով։ Ծրագրի շրջանակներում կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։