1 րոպեի ընթերցում
Ավարտվել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ուսուցողական կենտրոնի տանիքի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շինաշխատանքներն իրականացվել են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով։
«Հին տանիքն ամբողջությամբ քայքայվել էր, ինչի հետևանքով կենտրոնի դասասենյակների առաստաղները զգալիորեն վնասվել էին։ Կենտրոնի տնօրենության կողմից խնդիրը ներկայացվել է համայնքապետարան, և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հանձնարարականով ձեռնարկվել են տանիքի հիմնանորոգման աշխատանքները։ Կատարվել է հին տանիքի փայտանյութի և ջրհորդաների քանդում, իրականացվել են տանիքի ջերմամեկուսիչ շերտի իրականացում, փայտե կարկասի կառուցում, նոր թիթեղների և արևային վահանակների տեղադրում։ Գավառի ուսուցողական կենտրոնի տանիքի հիմնանորոգման և արևային ֆոտովոլտային կայանի վահանակների տեղադրման նպատակով հատկացվել է 27 միլիոն 984 հազար դրամ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։