1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում են 1600 գծամետր ընդհանուր երկարության ճանապարհներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, շինաշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Մարտունիի գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Մարտունիի գերեզմանոցի ճանապարհների հիմնանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ, 1600 գծամետր երկարությամբ և շուրջ 9600 քմ մակերեսով։
Այս պահին ակտիվ փուլում են ճանապարհի լայնացման և նախապատրաստական հողային աշխատանքները։
Նույն ծրագրի շրջանակներում ճանապարհի սալարկման աշխատանքներ կիրականացվեն նաև Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի գերեզմանոցում՝ շուրջ 100 գծամետր երկարությամբ։
Ճանապարհաշինական աշխատանքները դիտարկելու նպատակով Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհահատվածի շինհրապարակ է այցելել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։