Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության ծրագիրը պատգամավորներին ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը իր ելույթի սկզբում նշեց՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին։  

«Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու համար, և այս ընկալումն արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր  տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։ Հենց այսպիսի պետության և տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասաց վարչապետը։

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ