Քաղաքականություն

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին։ Քննարկվել են նաև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Ընդգծվել է փոխադարձ այցերի և բարձր մակարդակի շփումների շարունակականությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորհրդարանական համագործակցության առավել խորացման կարևոր բաղադրիչ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում