Հայաստան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ 2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել 902 ՀՀ քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:

«ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։

Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը»,-նշում են գերատեսչությունից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում