Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին՝ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Նախարարն ընդգծել է վերջին շրջանում համագործակցության շրջանակում ձեռքբերումները՝ բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Միևնույն ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ձուվարասին և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ավարտին նախարարը բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

Հայերեն العربية Русский

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26