Աշխարհ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

Եվրոպական միությունը մտադիր է ավելացնել Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ ընդհանուր սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք արդեն աշխատում ենք Մարոկկոյի իշխանությունների հետ՝ ԵՄ-ի հետ ավելի կառուցվածքային և հեռանկարային գործընկերություն հաստատելու ուղղությամբ։ Մենք կարող ենք ամրապնդել սահմանների կառավարումն ու վաղ ազդարարման համակարգը, ինչպես նաև ավելացնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում։

2021-2024 թվականների ընթացքում ԵՄ-ն արդեն 222 միլիոն եվրո է հատկացրել Մարոկկոյին՝ միգրացիայի կառավարման նպատակով, և նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտը տրամադրել ևս 190 միլիոն եվրո։

Նախատեսվում է, որ նոր ֆինանսավորումը կներառվի ԵՄ-ի և Մարոկկոյի միջև ներկայումս մշակվող ռազմավարական և համապարփակ գործընկերության համաձայնագրում, որը Բրյուսելը նպատակ ունի կնքել մինչև 2026 թվականի ավարտը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում