Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ուղղությամբ օգոստոսի 20-ի գիշերային հարվածները որակել է որպես զանգվածային հարձակում, որին Մոսկվան երկար էր պատրաստվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում։

Նախագահի խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները «երկար ժամանակ պատրաստվել և համատեղել են տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հնարավորինս մեծ վնաս հասցնելու համար»։

Զելենսկին նշել է Կիևում և շրջակա տարածքներում, ինչպես նաև Օդեսայի և Չեռնիգովի մարզերում ավերածությունների մասին։

«Ուկրաինայի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, այդ թվում՝ բարձրահարկ շենք, որի վերին հարկերն, ինչպես նաև մանկական հիվանդանոցը և դպրոցը ավերվել են», - նշել է Զելենսկին։

Նա նաև պարզաբանել է, որ Օդեսայի մարզում ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոլդովայի հետ սահմանային անցակետի վրա, իսկ Չեռնիգովի մարզում՝ գազի ենթակառուցվածքների վրա։

«Ցավոք, մինչ Մոսկվան ներդրումներ է կատարում բալիստիկայի և լարվածության սրման մեջ, աշխարհը միշտ չէ, որ ցանկալի արձագանք է տալիս նման հարվածներին», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա կրկին շեշտել է, որ Ոկրաինան չունի բավարար չափով հակաբալիստիկ պաշտպանություն, իսկ Patriot համակարգերի համար հրթիռներն անհրաժեշտ են ամեն օր։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևում գիշերը տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Շուրջ 40 մարդ վիրավոր է։

Օգոստոսի 21-ը Կիևում հայտարարվել է սգո օր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի և «Ֆլամինգո» հրթիռների արտադրության հետ կապված ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ։

Ռուսաստան

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. կան զոհեր

Հայերեն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վահագն Ալեքսանյանն անջատեց Լևոն Քոչարյանի խոսափողը, Արման Եղոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ձայնի իրավունքից

Սիրիական օդանավակայանում թուրքական բազա հիմնելու մտադրություն չկա․ Սիրիայի ԱԳ նախարար

Իսրայելը ​​մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը

ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը