Հիմնանորոգվում է Սևան քաղաքի Պրահա-Վինոր այգին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթանում են Պրահա-Վինոր այգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, շինաշխատանքներն ընթանում են Սևան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, Սևան քաղաքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների, իսկ այժմ արդեն աստիճանաբար ու հիմնովին բարեկարգ տեսք է ստանում։

Համագործակցության գաղափարի հեղինակ, «Ատլանտիս Դևոլոպմենթ» ընկերության նախագահ, սևանցի Արամ Մարությանի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600 քմ, իրականացվել են բարեկարգման և կահավորման աշխատանքներ:

2019 թվականի աշնանը Պրահա-Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունն այցելել է Սևան, որի ընթացքում էլ տեղի է ունեցել այգու պաշտոնական բացման արարողությունը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Չեխիայի Պրահա-Վինոր քաղաքային շրջանի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի մասնակցությամբ:

«Տարիներ անց Պրահա-Վինոր այգում տեսանելի են այն խնդիրները, որոնց պատճառով հնարավոր չէր երեխաների հանգիստն ու ժամանցը կազմակերպել և տարածքն օգտագործել լիարժեք:

Այգու բարեկարգումը դիտարկելով առաջնահերթություն՝ Սևան համայնքի ավագանին դեռևս անցյալ տարի հաստատեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Պրահա-Վինոր այգու բարեկարգման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը:

Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 4 միլիոն 800 հազար  դրամ է, որից Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից բնապահպանական վճարներից Սևան համայնքին հատկացված մասհանումների գումարը կազմում է  4 միլիոն 100 հազար դրամ։  

Սևան համայնքի կողմից ոչ միայն համաֆինանսավորում է կատարվելու շինարարական աշխատանքների և այգու կահավորման իրականացմանը, այլ նաև տեղադրվելու են խաղամիջոցներ, որոնք լրացնելու են այգու ամբողջականությունը:

Այգում կատարվող շինարարական աշխատանքներին հաջորդելու է զրուցարանի, նստարանների տեղադրումը, տնկվելու են ծառեր, թփեր, ավելանալու է կանաչապատ տարածքը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. ՔԿ-ն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Ղարաբաղի հետ կապված շատ ծանր և դժվար որոշումներով ես Հայաստանը դուրս եմ բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան

Բունդեսթագի պատգամավորը վստահ է, որ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կարող է շահեկանորեն իրավիճակ փոխել եվրոպական շուկայում

ԱԺ նիստ

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը

Անվտանգության խորհրդի գրասենյակի նոր ղեկավարը սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում

ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբ. Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի հեծանվավազք՝ շուրջ 500 կմ երկարությամբ երթուղով