Հայաստան

Կառավարությունը պետք է նպաստի սոցիալական կապերի և սոցիալական շփումների ամրապնդմանը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պետք է նպաստի սոցիալական կապերի և սոցիալական շփումների ամրապնդմանը. Փաշինյան

Կառավարությունը պետք է նպաստի սոցիալական կապերի և սոցիալական շփումների ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժամանակների փոփոխությունն իր հետ բերում է սոցիալական կապերի թուլացում, և սոցիալական դեզինտեգրացիայի որոշակի վտանգներ են առաջանում։ «Սոցիալական անմիջական շփումը հայտնվել է լրջագույն մարտահրավերի ներքո՝ սոցիալական ցանցերի զարգացման բերումով։ Հիմա ընտանիքի անդամներն իրար հետ մեսինջերներով ավելի շատ են շփվում։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը սոցիալական անմիջական շփման հարթակների վերաբերյալ ունենա զարգացնող մոտեցումներ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մշակութային կյանքը սոցիալական շփման և սոցիալական կապերի ամրապնդման կարևոր հարթակ է։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ իրականացվում են ռազմավարական ծրագրեր։

«Մենք պլանավորել ենք գրադարանների վերափոխման և նոր գործառույթներով օժտելու ծրագրեր։ Ոչ ֆորմալ կրթությունը ևս սոցիալական շփման հարթակ է»,- ասաց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում