Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ հանրային լսում՝ Գավառի համայնքապետարանում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում կայացել է Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների (SSERP) ծրագրի վերաբերյալ հանրային լսում, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի,Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, խոցելի խմբերի ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք։  

Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական Զարգացման բանկի  կողմից և իրականացվելու է Գավառ քաղաքում, Կարմիրգյուղ, Նորատուս և Գանձակ բնակավայրերում։

Ծրագրի նպատակն է աջակցել Սևանա լճի ավազանում սանիտարական ենթակառուցվածքների և կեղտաջրերի կառավարման համակարգերի բարելավմանը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային առողջության բարելավմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը։

Հանրային լսման ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել են ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները, նախատեսվող գործունեությունը, ակնկալվող արդյունքները, բնապահպանական և սոցիալական հետևանքները։

Ծավալվել է քննարկում, մասնակիցներին հետաքրքրող հարցերին տրվել են պարզաբանումներ։ 

Հայերեն