Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

2 րոպեի ընթերցում

Վիետնամի արտաքին գործերի նախարար Լե Հոայ Չունգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից.

«Անցած տարիների ընթացքում Վիետնամի և Հայաստանի միջև բազմապլան համագործակցությունն անշեղորեն ամրապնդվել և զարգացել է, ընդ որում երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը չափազանց կարևոր դեր է խաղացել:

Խորապես համոզված եմ, որ երկու կողմերի ջանքերի և վճռականության շնորհիվ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության բարի հարաբերությունները, ինչպես նաև մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը դառնում են ավելի սերտ ու արգասաբեր՝ համապատասխանելով երկու երկրների ժողովուրդների շահերին և ավանդ ներդնելով տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»,- ասված է Վիետնամի ԱԳ նախարարի ուղերձում:

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով