Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման մասին հրապարակում է տարածվել Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։

«Ես հանդիպեցի Բաքու այցելած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին։ Մենք կիսվեցինք ավելի քան 20 տարի շարունակվող մեր ծանոթության հաճելի հիշողություններով, վերհիշեցինք ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը և մտքեր փոխանակեցինք կապերի հետագա զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է Ալիևի հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Իլհամ Ալիևին հանձնել է Ուկրաինայի Իրպեն քաղաքի «Պատվավոր քաղաքացու» վկայականը։

 

Հայերեն Español

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Եվրոպական ինդեքսներ - 01/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 01/10/26