Մերձավոր Արևելք

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

2 րոպեի ընթերցում

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այս դիրքորոշումը հավասարազոր է համապարփակ ծրագրից ուղղակի հրաժարվելուն, սպառնալիքի տակ է դնում դրա իրականացումը և հիմնովին խաթարում հավաքական ջանքերը, որոնք ուղղված են արդար ու կայուն խաղաղության հասնելուն», - ասվում է X հարթակում Կատարի ԱԳՆ-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ մերժումը «հաստատում է, որ Իսրայելն այժմ պատասխանատվություն է կրում Գազայում և Պաղեստինի օկուպացված մնացած մասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խոչընդոտելու համար»։

Հայտարարության մեջ նշվում է, որ պաղեստինյան խմբակցությունների կողմից ճանապարհային քարտեզի ընդունումը միջնորդների «լայնածավալ ջանքերի» արդյունք է և «կարևոր հանգրվան է զինաթափման ճանապարհին՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը, Միջազգային կայունացման ուժերի տեղակայմանը, վարչական լիազորությունները Գազայի կառավարման ազգային կոմիտեին փոխանցմանը և Գազայի վերակառուցմանը զուգահեռ»։

Նախարարները նաև Խաղաղության խորհրդին կոչ են արել Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ և մասնակցությամբ «անհապաղ ու կոնկրետ միջոցներ» ձեռնարկել՝ կանխելու ցանկացած երկրի կողմից Գազայի պլանի իրականացման խոչընդոտումը։

Օգոստոսի 9-ին կառավարության նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ մերժում է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը և չի պատրաստվում դուրս բերել իսրայելական ուժերը պաղեստինյան անկլավից, քանի դեռ ՀԱՄԱՍ խմբավորումը լիովին չի զինաթափվել։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում