Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանը. վարչապետի նոր նշանակումը

7 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Արամ Խաչատրյանը սովորել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանում և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է համաձայն վարչապետի այն հայտարարության, որ աշխարհի 200 լավագույն համալսարաններում սովորած և ՀՀ կառավարության կադրային բանկում ընդգրկած անձինք կնշանակվեն բարձր պաշտոնների։ 

Ստորև կարող եք ծանոթանալ Արամ Խաչատրյանի կենսագրությանը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1985թ., 6 հոկտեմբեր, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Կրթություն

2002-2006 թթ.՝ Իրավագիտության բակալավր | Երևանի պետական համալսարան

2009–2011 թթ.՝ Իրավագիտության մագիստրոս (LL.M.) | Հայաստանի ամերիկյան համալսարան Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք

2015–2016 թթ.՝ Արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.) | Էրազմուս համալսարան Ռոտերդամ, Նիդերլանդներ NFP MA կրթաթոշակառու։ Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում

Աշխատանքային գործունեություն

2026 թվականի օգոստոսի 13-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝ Գլխավոր իրավաբան | «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ •    Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։ •    Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։ •    Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։ •    Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։ •    2022թ-ից հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։

2010 թ. փետրվար – 2026 թ. Օգոստոս (համատեղությամբ)՝ Փաստաբան / իրավական խորհրդատու  •    Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։ •    Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։ •    Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։ •    Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։

2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ Իրավախորհրդատու | «Կասկադ Ինշուրանս» / «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ •    Խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։

2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ Իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե •    Համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։

Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում

Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ

Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010թ-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033

Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժայն ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է

Ունի երեք զավակ

Այլ տվյալներ

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին

Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ

2006 – 2008թթ․՝ Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում

Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել առաջիկայում կլինի այդ որոշումների դե յուրե իրագործումը։

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել