Սարուխանում նշվել է թիվ 1 մանկապարտեզի հիմնադրման 60-ամյակը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում հանդիսավորությամբ նշվել է Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզի հիմնադրման 60-ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հոբելյանին նվիրված միջոցառմանը գեղարվեստական կատարումներով հանդես են եկել մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները, ինչպես նաև տարբեր տարիներին այս կրթօջախ հաճախած շնորհալի անհատներ։

Միջոցառմանը մասնակցել են Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Սարուխանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը, ծննդով սարուխանցի, Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր, Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Նիկողոսյանը, սարուխանցի արձակագիր Իլյիչ Նավասարդյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր ու սարուխանցիներ։

Մանկապարտեզի տնօրեն Ելենա Մանուկյանը ներկայացրել է կրթօջախի անցած ուղին՝ նշելով, որ 2025 թվականի հունիսից վերաբացված մանկապարտեզն իր սաներին ընդունել է հիմնանորոգված, կահավորված և անհրաժեշտ ուսումնական ու աշխատանքային միջոցներով հագեցած պայմաններում։

Վեց տասնամյակի պատմություն ունեցող նախակրթական հաստատության արդիականացումն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Միջոցառման ավարտին Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անունից շնորհակալագրեր ու պարգևներ է հանձնել մանկապարտեզի տարեց աշխատակիցներին։

Ներկայում Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը գործում է երկու խմբով և ունի 50 սան։

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ