Բոլոր միգրացիոն գործընթացներում արձանագրվել է ցուցանիշների զգալի դրական աճ. Նելլի Դավթյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում բոլոր միգրացիոն գործընթացներում, առանձին-աձանձին վերցրած, նախորդ երկու տարիների համեմատ արձանագրվել է ցուցանիշների զգալի աճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։ 

«Միգրացիոն ամենաընդհանրական ցուցանիշներն առնչվում են սահմանահատմանը։ Անցյալ տարին ամփոփելիս՝ հանրայնացրինք 8660 թիվը՝ որպես առաջին անգամ գրանցված դրական ցուցանիշ, երբ ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը զգալիորեն դրական էր։ 2026 թվականի առաջին կիսամյակը նկարագրելիս՝ արձանագրել ենք մեկ այլ իրողություն։ Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը նույնպես դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է այն իմաստով, որ սովորաբար ցուցանիշը բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում՝ հիմնականում պայմանավորված աշխատանքային միգրացիայի մեր ավանդական հոսքերով, որոնց դեպքում գարնան սկզբում արձանագրվում են ելքեր, իսկ աշխան սեզոնին մուտքեր։ Այդուհանդերձ, այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել՝ որպես ելքերի և մուտքերի տարբերություն։ Մուքերը եղել են 871 409, իսկ ելքերը կազմել են՝ 870 062։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների առաջին կիսամյակի ցուցանիշների հետ, ապա անցյալ տարի թիվը եղել է -20 065, իսկ 2024 թվականին՝ -22 893»,- տեղեկացրեց Դավթյանը։

Նա հավելեց, որ նույն միտումն առկա է նաև օտարերկրացիների մասով։ Կրկին էական աճ է արձանագրվել սահմանահատումների տարբերության իմաստով։ Տարբերությունը 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 57 953։ Նախորդ տարիների համեմատ՝ 2025 և 2024 թվականների առաջին կիսամյակի ցուցանիշը կազմել էր մոտ 35 000։  

«Մեկ տարով նախատեսված ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացվել է 9534 դիմում, որոնցից բավարարվել է 6059-ը։ Նախորդ տարիների համեմատ արձանագրվել է դիմումների մոտ եռակի աճ, մոտ երեք անգամ էլ ավելացել է նմանատիպ դիմումների բավարարման ցուցանիշը։ Երեք տարվա կացության դիմումների մասով նույնպես արձանագրվել է որոշակի աճ, թեև ցուցանիշը համեմատաբար փոքր է։ Եթե նախորդ տարիներին ցուցանիշը 1500-1700-ի շրջանակում էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով ցուցանիշը կազմել է 2085»,- նշեց Դավթյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ռեադմիսիոն ցուցանիշները նույնպես շատ համադրելի են նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց, որոնցում նշված անձանց թիվը եղել է 462։ 

Հայաստանից ապաստան խնդրելու հայցերի քանակն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 358, որոնցից բավարարվել է 94-ը։ Նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա մերժումների ցուցանիշը մեծ է կիսով չափ։ 

Հայերեն English Français

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել