Հութիները երկու հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները թիրախավորել են երկրի հարավ-արևմուտքում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող Դհուբաբ շրջանի ռազմական օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է եմենական Al-Masdar Online-ը։

Ըստ տեղեկությունների՝ հարձակումը ռազմական օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է հաջորդաբար արձակված երկու հրթիռով։ Գործողությունն ուղեկցվել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում ռազմավարական տարածքի վրա անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ ակտիվությամբ։

Հութիների կողմից օդանավակայանի վրա հարձակման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արվել։

Ռազմական աղբյուրները Al-Masdar Online-ին հայտնել են, որ Ազգային դիմադրության ուժերն օգոստոսի 13-ի երեկոյան խափանել են ալ-Հանայա ճակատում՝ Թաիզի նահանգի մոտակայքում, հութիների ներթափանցման նոր փորձը։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի կողմից աջակցվող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։

Al Arabiya-ն, հղում անելով աղբյուրի, օգոստոսի 12-ին հայտնել էր, որ մի քանի ճակատում մարտերի սրման ֆոնին հութիները վերջին վեց օրվա ընթացքում կորցրել են 84 մարտիկ, այդ թվում՝ 28 հրամանատար։

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ