Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի

1 րոպեի ընթերցում

Սիցիլիայի զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնա հրաբխի ժայթքումից, որը խաթարել է օդային հաղորդակցությունը, կարող է կազմել մոտավորապես 12,8-24 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Rai News հեռուստաալիքը՝ վկայակոչեելով Իտալիայի Assoesercenti-ի՝ փոքր և միջին գործարարության սեփականատերերի ասոցիացիայի նախնական գնահատումները։

Շարունակվող ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանի փակումը երկարաձգվել է մինչև օգոստոսի 14-ը։ Բացի այդ, ժամանակավորապես խախտվել է Մալթայի միջազգային օդանավակայանի գործունեությունը՝ հրաբխային մոխրի ամպերի պատճառով, նշում է Rai News-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ օգոստոսի 8-11-ը Կատանիայի օդանավակայանում չեղարկվել է մոտ 700 չվերթ, ավելի քան 400 չվերթ վերաուղղորդվել է այլ օդանավակայաններ։

Միևնույն ժամանակ, հրաբխագետները դժվարանում են կանխատեսումներ անել, թե որքան կտևի Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբխի ակտիվության ներկայիս փուլը:

Հայերեն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ