Ռուսաստան

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Բալթյան տարածաշրջանը, որը նախկինում Եվրոպայի ամենախաղաղ տարածաշրջանն էր, վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Բոլորովին վերջերս սա (Բալթյան տարածաշրջանը) Եվրոպայի ամենախաղաղ տարածաշրջանն էր։ Այնտեղ չկային որևէ օբյեկտիվ գործոններ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ռազմական մրցակցության մեջ ներգրավվելու համար։ Այսօր այն Եվրոպայի՝ լուրջ հակամարտությունների վտանգ պարունակող տարածաշրջանն է», — ասել է Գրուշկոն՝ Արխանգելսկում կայացած համաժողովում։

Նա հայտարարել է, որ ականատեսն են լինում, թե ինչպես են «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներն արհեստականորեն սրում լարվածությունը»։ «Աճում է միջադեպերի, այդ թվում՝ չկանխամտածված միջադեպերի վտանգը։ Սա այն իրողությունն է, որի հետ մենք ստիպված ենք գործ ունենալ և որը, ցավոք, պետք է հաշվի առնենք մեր ռազմական պլանավորման ժամանակ», — ընդգծել է փոխնախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում