Իլինոյսի բնակիչը վիճակախաղով 1 միլիարդ դոլար է շահել
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Իլինոյսի նահանգից Powerball վիճակախաղի մասնակիցն ավելի քան 1 միլիարդ դոլարի ջեքփոթ է շահել. Նրա տոմսի համարը համընկել է օգոստոսի 12-ի երեկոյան վիճակահանության ժամանակ դուրս եկած բոլոր թվերի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է վիճակախաղի կայքում:
Կազմակերպիչները նշում են, որ, վիճակախաղի պայմանների համաձայն՝ հաղթողը կարող է ընտրել ընդհանուր գումարի՝ 29 տարվա ընթացքում ամենամյա վճարումները կամ վերցնել 450,5 միլիոն դոլարի չափով միանվագ գումար։
Powerball վիճակախաղի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը՝ 2,04 միլիարդ դոլարի չափով, շահել են 2022 թվականի նոյեմբերի 7-ին։ Այդ ժամանակ հաղթողը Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն էր, որը հարկերի վճարումից հետո առձեռն ստացավ 1 միլիարդ դոլարից մի փոքր պակաս։