Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին Թրամփի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի Հորմուզի նեղուցի վերահսկողության վարչությունը (PGSA) հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողություն ունի։

«ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հայտարարություններն ու բազմիցս հնչող հաղորդագրություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցն այլևս շրջափակված չէ, չեն փոխում իրականությունը. Հորմուզի նեղուցը մնում է փակ և չի վերաբացվի այնքան ժամանակ մինչև Իրանի պայմանները չընդունվեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է PGSA-ի հայտարարության մեջ, որը հրապարակված է X-ում։

ԱՄՆ-ի նախագահը վերջին օրերին քանիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկացիաների լիակատար վերահսկողության տակ։

«ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Կարծում եմ՝ մենք դա կպահպանենք։ Եվ Իրանը ոչինչ չի կարող անել այդ հարցում», - օգոստոսի 12-ին գրել էր Թրամփը Truth Social-ի իր էջում։

Մինդեռ երեքշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ,  քանի դեռ Միացյալ Նահանգները չփոխի իր վարքագիծը։

Հայերեն English Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել