Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները պատրաստակամություն  է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Փոլ Կապուրի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը հաստատել է իր հետաքրքրությունը Ղազախստանի հետ համագործակցության հետագա ամրապնդման հարցում։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությանը՝ ստեղծելու Միջազգային ջրային կազմակերպությունը որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն», - ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են 2026 թվականի վերջին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, որին Տոկաևը նախատեսում է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ 

Հուլիսին Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ և հայտարարել գագաթնաժողովին մասնակցելու իր մտադրության մասին։ Մինչ այդ՝ հունիսին, Տոկաևը գագաթնաժողովին իր մասնակցության հարցը քննարկել էր Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սերջիո Գորի հետ։ Մամուլի ծառայությունը Կոշերբաևի և Կապուրի միջև բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում