Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում
1 րոպեի ընթերցում

Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։
«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք պաշտպանել Պաղեստինի գործը առավելագույն վճռականությամբ բոլոր հնարավոր հարթակներում։ Ես կցանկանայի վերահաստատել, որ Պաղեստինին աջակցելը ողջ մարդկության, մասնավորապես՝ իսլամական աշխարհի համատեղ պատասխանատվությունն է», - ասել է Էրդողանը։
Կարդացեք հոդվածը` Русский