Կասեցվել է «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը
1 րոպեի ընթերցում
Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ բնակավայր) «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանվ ած սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Այսպես՝
- արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չի ապահովել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը,
- պատշաճ չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրմասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: