Գեղհովիտում կառուցվում է կոյուղաջրերի մաքրման ժամանակակից կայան

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում մեկնարկել և ընթանում են կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի կոյուղաջրերի մաքրման կենսաբանական կայանի կառուցման ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության (GIZ, EU4SEVAN) շրջանակներում՝ պետական միջոցներով և համայնքապետարանի պատվերով:

Կայանի տեղադրումը թույլ կտա՝ կանխել չմաքրված կենցաղային կոյուղաջրերի արտահոսքը դեպի Մարտունի գետ և Սևանա լճի ավազան: Կայանում կիրառվելու է կենսաբանական մաքրման արդյունավետ եղանակ (ֆիքսված հունով կենսաբանական ռեակտոր՝ FBR), ինչն ապահովում է պարզ, հեշտ շահագործվող և քիչ ծախսատար մաքրման գործընթաց: Մաքրված կոյուղաջրերը համապատասխանեցվելու են  ոռոգման չափանիշներին և օգտագործվելու են հարակից հողատարածքների ոռոգման համար:

Գեղհովիտում 0.025 հա հատկացված տարածքում կառուցվող այս կայանը սպասարկելու է շուրջ 220 առանձնատուն, երկու դպրոց (յուրաքանչյուրը՝ 500 աշակերտ տեղով), 100 տեղանոց մանկապարտեզ, 150 հանդիսատեսի համար նախատեսված մշակույթի տուն և 20 տեղանոց բուժամբուլատորիա:

«Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով, և ծրագրի ավարտից հետո Մարտունի համայնքը կունենա բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք:

Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն աշխատանքային այցով եղել է Գեղհովիտ բնակավայրում՝ տեղում ծանոթանալու կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայանի կառուցման ընթացքին»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ։

 

Հայերեն

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը