ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման և քննարկումների շարքը՝ առանձին շահառու խմբերի ներգրավմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հերթական հանդիպումն անցկացվել է պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակն ու նախատեսվող պահանջները։

Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորություններին։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։ Նախարարության մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։

Գերատեսչությունից նշում են, որ նման հանդիպումների նպատակն է նպաստել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը, բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ձևավորել կառուցողական համագործակցություն պետության ու մասնավոր հատվածի միջև։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները