Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական  կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում  զրուցակիցները շեշտել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։   

Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ նշելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։  

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչմանը միտված աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Պարզաբանում ԻԻՀ քաղաքացու փախուստի և հայտնաբերման դեպքի վերաբերյալ. ՊԵԿ

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում

Չինաստանում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը. հայտնի են հաղթողները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ