1 րոպեի ընթերցում
Ավելի քան 300 հրշեջ և 21 օդանավ պայքարում են Իսպանիայի արևելքում գտնվող Կաստելյոն նահանգի Տիրիգ քաղաքի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի դեմ։ Կրակն արդեն ոչնչացրել է 810 հեկտար տարածք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Հրշեջներն ամբողջ գիշեր պայքարել են անտառային հրդեհի դեմ։ Նրանք համատեղել են հրդեհի անմիջական մարման աշխատանքները՝ կրակի տարածումը դանդաղեցնելու նպատակով։ Հրդեհի դեմ պայքարի համար ներգրավվել են ջրցան ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Հրշեջները գիշերը առաջընթաց են գրանցել, սակայն իշխանությունները զգուշացնում են, որ այսօր ավելի ուշ սպասվող ամպրոպները կարող են ուժեղ քամու պոռթկումներ բերել։ Հրդեհը բռնկվել է Եվրոպայի մեծ մասում տիրող ջերմային ալիքի ֆոնին, որն արդեն իսկ լայնածավալ անտառային հրդեհների և երկարատև երաշտի պատճառ է դարձել։