Եվրոպան պատրաստվում է ամառային տապի նոր ալիքի

3 րոպեի ընթերցում

Եվրոպական մի շարք երկրներում տապի նոր ալիք է սպասվում։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի որոշ հատվածներ օգոստոսի 10-ին արդեն իսկ ենթարկվել են ծայրահեղ շոգի նախազգուշացման՝ մոտ 30 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի կանխատեսմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Առաջիկա օրերին անսովոր բարձր ջերմաստիճան է կանխատեսվել նաև մի շարք երկրներում, որոնք սովոր չեն շոգին, ինչպիսիք են Շվեյցարիան, Ավստրիան և Հունգարիան։

Եվրոպայի MeteoAlarm եղանակային նախազգուշացման համակարգը հայտնել է, որ բարձր ջերմաստիճան արդեն զգացվում է Իտալիայի մեծ մասում և Խորվաթիայի ափամերձ շրջաններում։

Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ չափազանց շոգ եղանակի ևս մեկ ալիք է տարածվելու դեպի հյուսիս՝ Մեծ Բրիտանիայի մեծ մասով, որտեղ ենթակառուցվածքները կառուցվել են ավելի չափավոր, զով կլիմայի համար։ Անգլիայի կեսը և ամբողջ Ուելսն արդեն պաշտոնապես երաշտի մեջ են, 23 միլիոն մարդու արգելվել է օգտվել ջրախողովակներից։

Այս շաբաթ տուժած տարածքներում կանխատեսվում է գրեթե առանց տեղումների եղանակ։

Ֆրանսիայի Meteo-France ազգային օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է, որ հարավ-արևելքում ջերմաստիճանը կհասնի մինչև 35°C-ի, որը շաբաթվա ընթացքում կտարածվի ամբողջ երկրով մեկ։

Հունաստանն իր հերթին հայտնել է մայրաքաղաք Աթենքի մոտակայքում այս սեզոնի ընթացքում բռնկված երկրորդ հրդեհի մասին։ Մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք 10 օր առաջ բռնկված հրդեհի հետևանքով արդեն ավելի քան 10 000 հեկտար սոճու անտառներ են այրվել։

Շոգն ու երաշտը գետերի մակարդակը Եվրոպայում հասցնում են ռեկորդային ցածր մակարդակի։ Արդյունաբերական խմբերը զգուշացրել են, որ Գերմանիայում Հռենոսի մակարդակը կարող է այնքան իջնել, որ գետն աննավարկելի դառնա։

Լեհ պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի ամենաերկար գետը՝ Վիստուլան, Վարշավայում կրկին գրանցել է ռեկորդային ցածր մակարդակ։

Դանուբ գետի ջրի ցածր մակարդակն արդեն իսկ ստիպել է Հունգարիային և Ռումինիային հուլիսի վերջից փակել իրենց ատոմակայանները, որոնց սառեցման համար ջուր է հարկավոր։

AFP-ի կողմից ազգային օդերևութաբանական գործակալությունների և Եվրոպական կլիմայական «Կոպեռնիկոս» ծառայության տվյալների վերլուծության համաձայն՝ գրեթե 120 միլիոն եվրոպացի ապրում է այն տարածաշրջաններում, որտեղ 2026 թ. հուլիսը երբևէ գրանցված ամենատաքն է եղել։ Հունիսի տապի ալիքի ժամանակ եվրոպական ինը երկրում ավելի քան 12 000 մահվան դեպք է գրանցվել։

Եվրոպա

Շոգը կարող է ԵՄ-ի համար 180 մլրդ եվրո արժենալ և կանգնեցնել ՀՆԱ-ի աճը. Triodos Bank

Հայերեն

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ

Թունավորման դեպքի պատճառով կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը

Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունը

Եվրոպան պատրաստվում է ամառային տապի նոր ալիքի

Մոլդովայում Ուկրաինայի դեսպանը հայտնել է, որ Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Moldpres

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները. առջևում նոր մրցափուլն է

Օգոստոսի 11-ի միջոցառումների անոնս

Շոգը կարող է ԵՄ-ի համար 180 մլրդ եվրո արժենալ և կանգնեցնել ՀՆԱ-ի աճը. Triodos Bank

Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը