Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

2 րոպեի ընթերցում

Իտալիայի Սիցիլիա կղզու արևելքում գտնվող Կատանիայի օդանավակայանում օգոստոսի 10-ին չեղարկվել են ժամանող չվերթները մինչև այդ երկրի ժամանակով ժամը 17:00-ն՝ Էթնա հրաբխի նոր ժայթքումից առաջացած մոխրի ամպի՝ օդանավակայանի շրջակայքի օդային տարածք տարածվելու պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր SAC-ը։

Սիցիլիայի արևելյան ափին գտնվող Էթնան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից է և հաճախ խափանում է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը։ Կատանիայի օդանավակայանը կղզու գլխավոր օդային հանգույցն է և ուղևորահոսքով Իտալիայի հինգերորդ ամենաբանուկ օդանավակայանն է համարվում։

«Քանի որ իրավիճակը զգալիորեն ազդում է օդանավակայանի աշխատանքի վրա, ուղևորներին խնդրում ենք օդանավակայան մեկնելուց առաջ իրենց ավիաընկերությունից ճշտել չվերթի կարգավիճակը»,- երկուշաբթի հայտարարել է SAC-ը։

Ընկերությունը հավելել է, որ իրավիճակը մշտապես վերահսկվում է, և հետագա թարմացումները կհրապարակվեն՝ կախված հրաբխային ակտիվության և եղանակային պայմանների զարգացումից։

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Եվրոպայի ամենաբարձր հրաբխի վերջին ժայթքումը շարունակվում է 2750 և 2360 մետր բարձրությունների վրա գտնվող խառնարաններից։ Ժայթքումների հետևանքով առաջացել են լավայի մի քանի հոսքեր։

Հայերեն

ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետը շարունակում է բարձր պաշտոններում նշանակել արտերկրում կրթված երիտասարդներին. նոր նշանակում

Արենիում կհիմնվի գինու թանգարան

Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալման փոփոխության մասին․ Բաղայի

9-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը