Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝ Սերգեյ Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

 Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Ալիկ Ստեփանյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Հայկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Մուսոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Դավիթ Մուրադյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Թորոսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռոբերտ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արարատի մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Նարեկ Բարեկյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Յուրիկ Սարգսյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Վաչե Մխիթարյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:      

Հայերեն Русский

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել

Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով

10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. Քննչական կոմիտե

Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4335-ի

ՔՊ-ն կապահովի Արամ Վարդևանյանի ընտրությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Կիևյան կամուրջը վերաբացումից օրեր առաջ. ի՞նչ աշխատանքներ են կատարվել