Արևմտյան Եվրոպայում շոգի ալիքների հետևանքով ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Այս ամառ Արևմտյան Եվրոպան պատուհասած շոգի ալիքները գերազանցել են հունիս-հուլիս ամիսների համար սահմանված միջին ջերմաստիճանի նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2022 թվականին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրոպական կլիմայական «Կոպեռնիկոս» ծառայությունը։

Ծայրահեղ շոգը սկսվել է դեռևս մայիսին և տարածաշրջանում նպաստել խոշոր անտառային հրդեհների բռնկմանը, երկարատև երաշտին և մի շարք երկրներում ջերմաստիճանի ազգային ռեկորդների սահմանմանը։ Կանխատեսումների համաձայն՝ շոգի հետևանքով կարող են գրանցվել նաև հազարավոր մահվան դեպքեր։

Կլիմայական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականն առայժմ աշխարհում երրորդ ամենաշոգ տարին է՝ զիջելով միայն 2024 և 2025 թվականներին։ Սակայն գիտնականները նշում են, որ պատկերը դեռ կարող է փոխվել։

«Կոպեռնիկոս»-ի տվյալներով՝ անցած ամիս գրանցվել է հուլիսի համար երբևէ արձանագրված ծովի մակերևույթի ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ սեզոնային սառույցից զերծ օվկիանոսների հատվածում։

Արևմտյան Եվրոպայում հունիս-հուլիս ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 21.62°C-ի։

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն