Եվրոպա

Արևմտյան Եվրոպայում շոգի ալիքների հետևանքով ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել

1 րոպեի ընթերցում

Արևմտյան Եվրոպայում շոգի ալիքների հետևանքով ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել

Այս ամառ Արևմտյան Եվրոպան պատուհասած շոգի ալիքները գերազանցել են հունիս-հուլիս ամիսների համար սահմանված միջին ջերմաստիճանի նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2022 թվականին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրոպական կլիմայական «Կոպեռնիկուս» ծառայությունը։

Ծայրահեղ շոգը սկսվել է դեռևս մայիսին և տարածաշրջանում նպաստել խոշոր անտառային հրդեհների բռնկմանը, երկարատև երաշտին և մի շարք երկրներում ջերմաստիճանի ազգային ռեկորդների սահմանմանը։ Կանխատեսումների համաձայն՝ շոգի հետևանքով կարող են գրանցվել նաև հազարավոր մահվան դեպքեր։

Կլիմայական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականն առայժմ աշխարհում երրորդ ամենաշոգ տարին է՝ զիջելով միայն 2024 և 2025 թվականներին։ Սակայն գիտնականները նշում են, որ պատկերը դեռ կարող է փոխվել։

«Կոպեռնիկուս»-ի տվյալներով՝ անցած ամիս գրանցվել է հուլիսի համար երբևէ արձանագրված ծովի մակերևույթի ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ սեզոնային սառույցից զերծ օվկիանոսների հատվածում։

Արևմտյան Եվրոպայում հունիս-հուլիս ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 21.62°C-ի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում