Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գործարաններից մեկում հրդեհի հետևանքով 16 աշխատանքային միգրանտ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գործարաններից մեկում հրդեհի հետևանքով 16 աշխատանքային միգրանտ է զոհվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բազմոցների արտադրության գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 16 բանգլադեշցի աշխատանքային միգրանտ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին՝ Մուսա Սանայա արդյունաբերական գոտում։

Բանգլադեշի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հետևում է իրավիճակին, իսկ Ռիադում Բանգլադեշի դեսպանատան պաշտոնյաները համագործակցում են Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ զոհվածների մարմինները հայրենիք տեղափոխելու անհրաժեշտ ձևակերպումներն ավարտելու ուղղությամբ։

Արտագաղթյալների բարեկեցության և արտերկրում զբաղվածության հարցերով նախարար Արիֆուլ Հաք Չոուդհուրին պաշտոնյաներին հանձնարարել է հնարավորինս արագ կազմակերպել զոհվածների մարմինների վերադարձը, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ պետական աջակցությունն ու փոխհատուցումը զոհվածների ընտանիքներին։

Մոտ 3.5 միլիոն բանգլադեշցի բնակվում է Սաուդյան Արաբիայում, որը շարունակում է մնալ բանգլադեշցի աշխատանքային միգրանտների գլխավոր ուղղությունը։ Անցած տարի նրանք հայրենիք են ուղարկել ավելի քան 2.7 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում