Քաղաքականություն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հունիսի 7-իօն կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։ Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ առաջ մղելու այս կարևոր աշխատանքը»,- ասված է Միլիբենդի ուղերձում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում