2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ

4 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ծառայության կողմից հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր։

ԱԱԾ-ից հայտնել են, որ կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն և ահաբեկչական ծրագրեր ու գործողություններ։

Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ։ Դրանցից 4-ը վերաբերում են պետական դավաճանության, 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի, 1-ը՝ լրտեսության փորձի, 5-ը՝ լրտեսության դեպքերի։

Մեկ վարույթ նախաձեռնվել է պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության հատկանիշներով։

Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, այդ թվում՝ 1-ը ահաբեկչության նախապատրաստության և 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով։

Պետական սահմանի պահպանության և սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ։

Դրանցից 97-ը վերաբերում են պետական սահմանն ապօրինի հատելուն, դրա փորձին կամ ապօրինի սահմանահատմանը հանցակցելուն։ Այդ դեպքերից 56-ում օգտագործվել են կեղծ փաստաթղթեր։

Եվս 83 վարույթ նախաձեռնվել է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, իսկ 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով։

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ։ Դրանցից 28-ը վերաբերում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը կամ իրացմանը, 12-ը՝ մաքսանենգությանը։

Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որոնցից 23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու հատկանիշներով։

Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։ Դրանց թվում 7-ը վերաբերում են կաշառք տալուն և/կամ ստանալուն, 19-ը՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելուն կամ անցնելուն, 10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն, 12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, 4-ը՝ փողերի լվացմանը, 3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելուն, կազմակերպելուն կամ ղեկավարելուն։

 

Հայերեն Русский

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ