Հայաստան

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ95+200-կմ104+200 հատվածը։ 9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Վարդենիսի տարածաշրջանով և Վարդենիս համայնքով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինարարի կողմից այս պահին կատարվում են հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Ըստ նախագծի՝ կտեղադրվի եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կկատարվեն այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում