Աշխարհ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1800-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 801-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են երկրի կառավարությունից։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 3 973։ Մահացության ցուցանիշը 45% է։

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 717 մարդ։ Էբոլայով ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը կազմում է 80%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Ուգանդայի առողջապահական մարմինները հուլիսի 28-ին հայտարարել են, որ Էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում