Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

«Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։

Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։

Ինչպե՞ս պաշտպանվել

Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։

Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։

Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։

Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։

Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։

Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ՝

Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։

Զգոն եղե՛ք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն