Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ արձակելով 4 հականավային հրթիռ, 24 բալիստիկ հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք։ Հիմնական թիրախում է եղել Կիևի մարզը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերն իր առավոտյան տեղեկագրում։

Խոցվել կամ ճնշվել է 98 ԱԹՍ, հրթիռներից ոչ մեկը խոցել չի հաջողվել։ Արձանագրվել են հարվածներ 26 վայրում։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, որը վկայակոչում է Կիևի մարզի իշխանություններին և փրկարարներին, զանգվածային հարվածների հետևանքով մարզում 14 մարդ է զոհվել։ Թիրախավորվել են պահեստներ և լոգիստիկ օբյեկտ։

Ըստ Կիևի քաղաքապետի՝ մայրաքաղաքում զոհվել է 1 մարդ, 20-ը վիրավորվել է։ Քաղաքի մի քանի վայրում հրդեհներ են բռնկվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ զանգվածային հարված է հասցրել Կիևի մարզին և մայրաքաղաք Կիևին՝ նշելով, որ հարձակման թիրախում են եղել տրանսպորտային-լոգիստիկ և բաշխման կենտրոններ։

Իր հերթին, ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է երկրի տարբեր շրջաններում գիշերն ուկրաինական 475 ԱԹՍ խոցելու մասին։ ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաևին, հաղորդում է, որ մարզում ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Հայերեն Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA