Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կոնջորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 28 պատգամավոր։

Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թեկնածուին խորհրդարանում ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։

Կոնջորյանը վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ գումարումների Ազգային ժողովների պատգամավոր է։ Ութերորդ գումարման խորհրդարանում նա ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 

 

Հայերեն English Русский

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել