Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների համար ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի ընդլայնված կազմով պատվիրակությունն օգոստոսի 4-ին կմեկնի Հռոմ՝ Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Al-Araby Al-Jadeed-ը։

Հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը կգլխավորի դիվանագետ Սիմոն Քարամը։ Դրա կազմի մեջ նաև կմտնեն Վաշինգտոնում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մուավադը, վեց հոգուց բաղկացած ռազմական պատվիրակություն, իրավաբան Անտուան ​​Սաֆիրը, սահմանների սահմանազատման փորձագետ Նաջիբ Մասիհին և Լիբանանի նախագահի տնտեսական խորհրդական Ռավաա Հարաթին։

Նշվում է, որ պատվիրակության կազմը կարող է ընդլայնվել՝ կախված իրադարձությունների զարգացումներից։

Հաղորդվում է, որ բանակցությունների ժամանակ լիբանանյան կողմը պնդելու է Իսրայելի ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը Լիբանանի հարավում։

Իսրայելը և Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգտոնում շրջանակային համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Փաստաթղթի նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելցի զինվորականների փուլային դուրսբերում և «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում լիբանանյան զինծառայողների կողմից։

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ