Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
3 րոպեի ընթերցում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարգուս Ցահքնան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Congratulations, my dear friend @AraratMirzoyan on your reappointment as Armenia’s Foreign Minister!
— Margus Tsahkna (@Tsahkna) August 3, 2026
Looking forward to continuing our close cooperation and further strengthening the partnership between Estonia and Armenia. Wishing you every success. pic.twitter.com/NpusEbNCTb
«Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր սերտ համագործակցության շարունակականությունն ու Էստոնիայի ու Հայաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդումը։ Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր Կառավարության կազմը։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։