Ֆրանսիայում անտառային հրդեհների բռնկման գործերով 375 մարդ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ամռան սկզբից ի վեր Ֆրանսիայում բռնկված բազմաթիվ անտառային հրդեհների առաջացման հետ առնչություն ունենալու կասկածանքով երկրում ձերբակալվել է 375 մարդ, որոնց թվում՝ 142 անչափահաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 3-ին հաղորդել է BFMTV-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։

Ձերբակալված 375 անձանցից 36-ը կամ դատապարտվել են ազատազրկման, կամ մինչև դատը գտնվում են նախնական կալանքի տակ։

Հեռուստաալիքը նշում է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիայի տարբեր վայրերում, մասնավորապես, Ժիրոնդա, Օդ և Սենա-ի-Մառնա դեպարտամենտներում, բռնկվել են մի քանի հրդեհներ։ Դրանցից մի քանիսը պայմանավորված են սաստիկ տապով, մյուսները կարող են լինել մարդու գործունեության հետևանք։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հուլիս ամսին հայտարարել էր, որ հրդեհների հետ կապված գրանցված միջադեպերի երկու երրորդն իրենցից ներկայացնում են  «դիտավորյալ հրկիզում», իսկ մնացածները՝ պատահականություն։

Հայերեն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ