Գիտական համայնքը շնորհակալություն է հայտնում Մխիթար Հայրապետյանին՝ ԲՏԱ ոլորտում առաջնորդության համար

2 րոպեի ընթերցում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, միջուկային անվտանգության ոլորտի գիտնական Արեգ Դանագուլյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համարում է երկրի ամենահաջողված գերատեսչություններից մեկը: Նա սոցցանցային հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

«Ես շփվել եմ ԲՏԱ նախարարության հետ հեռավոր 2021 թվականից: Պիտի ասեմ, որ իմ առաջին տպավորությունները նախարարության մասին շատ, շատ մռայլ էին: Այնպիսի զգացում էր, որ բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերությունն ուղղակի լքված էր: Հինգ տարի անց ԲՏԱ նախարարությունը ՀՀ ամենահաջողված գերատեսչություններից մեկն է: Չեմ սկսելու թվարկել այդ հաջողությունների երկար ցուցակը, բայց շատ համառոտ կասեմ հետևյալը` այժմ նախարարությունը լցված է լավ մտածող, կրթված մասնագետներով, որոնք ամեն օր ցուցաբերում են առաջնորդություն»,-նշել է Դանագուլյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ նշելով, որ այս ամենը անհնարին կլիներ առանց նրա առաջնորդության ու «արտակարգ դրայվի»:

«Մաղթենք Մխիթարին նոր Էվերեստների նվաճումներ»,-գրել է գիտնականը:

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել օգոստոսի 2-ին: Նույն օրը նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով ՀՀ նախագահը վարչապետ նշանակեց Նիկոլ Փաշինյանին, որը պետք է ձևավորի կառավարություն: Մխիթար Հայրապետյանը նոր կառավարությունում չի շարունակի պաշտոնավարել:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին