Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ  իրադրության կապակցությամբ վերջին իրադարձությունները, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Ռիադի ձգտումը՝ շարունակելու տարածաշրջանային իր դերակատարությունն անվտանգության և կայունության ապահովման գործում։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել էին Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիները։ Axios լրատվական հարթակի  փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Սաուդյան Արաբիայի թագաժառանգն անհանգստություն էր հայտնել Վաշինգտոնի ծրագրերի վերաբերյալ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն անհանգստացել էին, որ ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի Թեհրանի պատասխան հարվածների իրենց նավթային ենթակառուցվածքներին:

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է չեղյալ հայտարարել պլանավորված հարվածը Իսլամական Հանրապետությանը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են  ապագա համաձայնագրի ուրվագծերը, որը պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը:

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն